| Ատոմները եւ դատարկությունը |
| |
Դեմոկրիտը` մ.թ.ա.460-370, հին հունական մատերիալիստ-փիլիսոփա է: Ծնվել է Աբդերայում`այժմ քաղաք Ադրա: Դեմոկրիտի գլխավոր ծառայությունն այն է ,որ նա մշակեց մատերիայի կառուցվածքի Տոմիստական տեսությունը: Աշխարհը,սովորեցնում էր նա, բաղկացած է ատոմներից` նյութական բարձրագույն մասնիկներից եւ դատարկությունից, որի մեջ շարժվում են այդ ատոմները: Ատոմները հավերժ են, ոչ ոքի կողմից չեն ստեղծվել եւ երբեք չեն անհետնե: Շաչժվող ատոմները միանում են կեռիկների օգնությամբ եւ առաջացնում զանազան առարկաներ, որոնք մենք ընկալու ենք զգայարանների միջոցով:Ինքը` մարդը կազմված է ատոմնեռից: Ամեն ինչ աշխարհում ունի իր բնական պատճառը, ամեն ինչ կատարվում է ըստ անհրաժեշտության, առանց աստվածների միջամտության:
Դատավարություն…
Մեղադրանքը հետեւյալն էր. Դեմոկրիտը խախտել էր կառավարության օրենքները:Տրվելով ճանապարհորդությունների նկատմամբ ունեցած կործանիչ կրքին` վատնել էր հորից ժառանգած ողջ հարստությունը,վնաս էր հասցրել հարազատ քաղաքին`հարստությունը օգտագործելով ոչ թե նրանց օգտին,այլ լոկ իր կրքի բավարարման համար:
Դեմոկրիտը Դամասիպի` այդ շատ հարուստ մարդու երեք որդիներից մեկն էր:Դամասիպը որդիներին թողեց հսկայական ժառանգություն:Դեմոկրիտը որոշեց փողերը ծախսել ճանապարհորդությունների վրա: Եւ երբ վերադարձավ երկարատեւ ճանապարհորդությունից,նա արդեն ծախսել էր իր ողջ ունեցվածքը:Դամաս անունով եղբայրը Դեմոկրիտին հատկացրեց քաղաքի ծայրում գտնվող մի ոչ շատ մեծ տուն:Խոհերով ու գիտական աշխատանքներով համակված Դեմոկրիտի տնտեսությունը մնաց բարձիթողի վիճակում: Փչացան պտղատու այգիները:երկրի օրենքների համաձայն` դա հանցագործություն էր համարվում:
Մեղավորը զրկվում էր քաղաքացիական բոլոր իրավունքներից եւ արտաքսվում էր երկրից:Ժառանգության անարդյունք վատնումն էլ էր լուրջ մեղադրանք:
_Այս մարդը` Դամասիպի որդին, գողի նման է վարվել,_ասում էր մեղադրողը,- նա տնից տարել է բոլոր արժեքավոր իրերը եւ վատնել դրանք սեփական հաճույքի համար:
_Այո’, ես ծախսեցի հորս ժառանգությունը` ճանապարհորդելով Եգիպտոսում,Բաբելոնում, Եթովպիայում:Եւ դրանում ես մեղավոր եմ,_ասաց Դեմոկրիտը:
Դահլիճում լսվեց հուսահատության գվվոց:Բայց սազում է արդյոք իմաստունին առասց կռվի հանձնվել:
_Ինչպես թռչող նետը հնարավոր չէ կանգնեցնել ո’չ ամբողջ աշխարհի ոսկով,այդպես էլ հնարավոր չէ փակել ճշմարտության ճանապարհը: Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով.ճշմարտությունը` գրտելիքով:Հանուն այդ գիտելիքի ափսոս չեն աշխարհի գանձերը:Իմ հարստությունները ցանուցիր են եղել աշխարհով մեկ, բայց դրա փոխարեն եսբերել եմ գիտելիքների անգին գանձը:
Եթե հիմա դուք պատրաստվում եք դատել ինձ արդարամտորեն, ապա ալժմ պետք է գնահատեք այն, ինչ ծախսել եմ, եւ այն ,ինչ ձեռք եմ բերել,պետք է դնել կշեռքի նժարին եւ նայել թե կշեռքի որ նժարը ավելի ծանր կլինի:
Ես գտա, որ մարդը պետք է ապրի հաճույքների մեջ:Այն զգացմունքները, որոնք բավականություն են առաջացնում պետք է բարու չափանիշ ծառայեն,իսկ մյուսները, որոնք տառապանք են պատճառում` չարի չափանիշ:Պետք է կարողանալ երջանիկ լինել:
_Իսկ ինչ կլինի հոգու հետ,Դեմոկրի’տ,-բղավեց մեկը դրսից:
_Հոգուն ոչինչ չի պատահի:Այն թեկուզ հավերժական է,բայց այդ հոգին ավելին չէ:Բացի հոգուց մարդը մասամբ կազմված է ատոմներից, որոնք մարդը ստանում է շնչառության միջոցով: Երբ մարդը կորցնում է այդ ատոմների մի մասը,նա դադարում է շնչել.վրա է հասնում մահը:
_Իսկ աստվածները նո’ւյնպես ատոմներից են կազմված,-հարցրեց ինչ- որ մեկը:
_Ամեն ինչ կազմված է ատոմներից եւ դատարկությունից:
Ես վերջացնում եմ ինքնապաշտպանական ճառս:
Պատմաբանները վկայում են, որ Դեմոկրիտը արդարացվել է նրա համար,որ դատավորն այն եզրակացության է հանգել, թե փիլիսոփայի վատնած հարստությունը փոխհատուցում է այն հարստությամբ,որ նա ձեռք էր բերել իր եւ իր համաքաղաքացիների համար` օտար պետություններում գիտություններ ուսումնասիրելով:
|
|
|
|