Ֆորում Բեռնավորում Հայտարարություն Որտեղ ես Ծանոթություն Չատ
   
 
ինչ է փիլիսոփայությունը Պատմվածքներ Փիլիսոփաներ Հետաքրքրաշարժ Ի՞նչ ես փիլիսոփայում
 
Ի՞նչ ես փիլիսոփայում
Սիրում եմ… Միշտ վախեցել եմ ասել այս բառերը: Բայց ինչու: Սիրում եմ աշխարհը, մարդկանց,քեզ… Սիրում եմ քեզ . . . Դու, որ ալեկոծեցիր հոգուս անդորրը, բույն դրեցիր սրտիս այն մութ կենտրոնում եւ քո արեւոտ շողերով լուսավորեցիր այն: Դու, ում անունը լսելիս սիրտս բաբախում է ժամացույցի սլաքից արագ, ում տեսնելիս, հոգիս, խելագար թռչնի նման դուրս է պոկվում վանդակի ճաղերից’ ջանալով փաթաթվել քո ուսերին ու շշնջալ այն բառերը, որոնք ծանոթ են բոլորին ,որոնք հնչում են ամեն օր, շատերի կողմից, գուցե եւ վաղուց մաշված, նրանց համար, ովքեր չեն զգացել այդ բառերի խորքում թաքնված քաղցրությունը, բայց միեւնույն ժամանակ շատ ցանկալի եւ հիասքանչ բառեր, նրա համար, ում չես նկատել մարդկային ամբոխի մեջ, չես նկատել այն փայլուն եւ սիրատենչ աչքերը, որոնք պատրաստ են հետեւել քեզ թեկուզ մինչեւ աշխարհի ծայրը, մինչեւ անդուդնը անգամ: Բառեր. պարզ, բայց միեւնույն ժամանակ շատ բարդ: Բառեր, որոնք կարող ես արտաբերել ամեն վայրկյան, ամեն օր, անտեղի եւ անօգուտ, որոնք, սակայն, դժվարանում ես ասել նրան, ում կամենում ես, ասել նրան, ով դառնում է քո անքուն գիշերների պատճառը, քո արցունքների, քո երազների հերոսը:
    Վախենում եմ, վախենում եմ ասել… Գուցե վախենում եմ կորցնել քեզ… Գուցե այդ խոսքերից հետո մոռանամ սիրել: Կորցնել այն, ինչ երկար ժամանակ փայփայել եմ ու պահել իմ հոգու խոր անկյունում:Ինչպես մարգարիտն է ապրում խեցու մեջ, այնպես էլ ես ստեղծել եմ քեզ, ստեղծել ինձ համար: Իսկ գուցե դու չկաս ,դու չկաս:Քեզ ստեղծել եմ, քեզ պահում եմ իմ սրտում .. իմ սեր անգին, իմ սեր անմահ: Բայց ով ես դու.. Գուցե <<սեր>> է քո անունը…
Լիլիթ Պետրոսյան
11.28.07

Ես սիրում եմ քեզ: Մի ընկալիր այս բառերը զուտ որպես բառեր: Շատ մարդկանց համար դրանք ուղղակի բառեր են: Իսկ այդ պարզ նախադասությունը լցնում է իմ սեւ սրտի միակ լուսավոր անկյունը: Ես ապրում եմ այդ պարզ նախադասությամբ: Այդ բառերի մեջ ինձ համար կենտրոնում է ողջ աշխարհի բարությունը, որը ես անմիջականորեն կապում եմ քեզ հետ: Այդ մի փոքր լուսավոր անկյունն է, որ ինձ ապրելու ուժ է տալիս, դա է պատճառը , որ ես ուրիշների նման չեմ աղտոտում օդը ,այլ այն լցնում եմ քո կուսական շնչով եվ սկսում եմ անգույն օդի մեջ վառ գույներ նշմարել: Անցյալում մի անգամ օձը խայթեց սիրտս եւ գալարվելով սողաց: Իսկ այժմ այդ օձը իրեն ապահով ու պաշտպանված է զգում իմ սրտում,քանի որ այնտեղ քո սերմանած բարությունն է:
   Կարեւոր չէ դու իմ կողքին կլինես, թե ոչ ,կարեւորն այն է,որ դու քո լայնածավալ հոգով հարստացրիր ինձ: Մի նայիր ինձ այդպես, այո, ես եսասեր եմ , եւ դու ես դրա պատճառը, քանի որ ինձ սովորեցրիր սիրել:
Արթուր Հայրապետյան
11.28.07

  ԼՐԱՑՆԵԼ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄԻՏՔ
նյութ
հեղինակ
 
1.