|
|
Կոնֆուցիոսականության հիմնադիրն է Կուն Ֆու-Ցզին լատ.տառադարձությամբ ԿԻոնֆուցիոս, մ.թ.ա.551-479,որը համարվում է չին առաջին փիլիսոփան:Նա ծնվել է Լու թագավորությունում, արիստոկրատ աստիճանավորի ընտանիքում, զբաղվել է մանկավարժական եւ քաղաքական գործունեությամբ:Նրա հիմնած դպրոցում սովորում էին տասնյակ աշակերտներ,որոնք գրի էին առնում Ուսուցիչ Կունի մտքերն ու դատողությունները:Կոնֆուցիոսի գլխավոր աշխատությունը կոչվում է “Լուն Յու ““Զրույցներ եւ ասույթներ” :Դրանում ի մի են բերված տիեզերքի ,հասարակության, պետության, բարոյականության մասին Կոնֆուցիոսի դատողությունները:
Կոնֆուցիոսի փիլիսոփայության մեջ տիեզերաբանությունն աննշան տեղ է զբաղեցնում, թեեւ նա նույնպես ընդունում է այն միտքը, որ ամեն ինչ ստեղծվել է Երկնքի կողմից, եւ Երկինքն է տիեզերքի բարձրագույն հոգեւր մարմինը:
Կոնֆուցիոսը տարբերակում է կառավարման 2 ձե` կառավարում ըստ վարչական եւ կառավարում ըստ բարոյական օրենքների ու ավանդույթների: Առաջինը` ըստ Կոնֆուցիոսի, անընդունելի է, քանի որ վարչական օրենքներով կամ բռնությամբ հնարավոր չէ կարգավորել մարդկային հարաբերությունները, հնարավոր չէ պահպանել բարոյական արժեքները: Ընդհակառակը, եթե մարդիկ կառավարվում են բարոյական օրենքներով ու ավանդույթներով, ապա հասարակության մեջ հաստատվում է խաղաղություն, արդարություն եւ մարդիկ էլ պահպանում են իրենց բարոյական դիմագիծը:Կառավարման այս ձեւը պաշտպանելու կապակցությամբ Կոնֆուցիոսը առաջադրում է <<Անունների ուղղում>>տեսությունը, ըստ որի անուններն ու կոչումները պետք է համապատասխանեն իրականությանը: Յուրաքանչյուր մարդ պետք է զբաղեցնի Երկնքի կողմից նախասահմանված դիրքը եւ պաշտոնը: Եթե խախտվում է այդ կարգը, պետության մեջ առաջանում է անկարգություն, բարոյազրկում եւ հեղինակազրկում: Բարոյական կատարելագործման նպատակը “կատարյալ մարդու” մակարդակին հասնելն է : Կատարյալ` <<ազնվազարմ մարդու>> գլխավոր բարոյական առաքինությունը Կոնֆուցիոսը համարում է մարդասիրությունը`<<ժեն>> :Ազնվազարմ մարդը տարբերվեւմ է փոքրոգի “չնչին մարդուկներից”,որովհետեւ մտածում է ոչ թե սեփական շահի,օգուտի այլ պարտքի մասին:<<Մարդկանց մի արա այն ,ինչը չես ցանկանում քեզ>> ասույթը արտահայտում է <<ժենի>> բովանդակությունը: Եթե մարդն օժտված չէ մարդասիրությամբ,-ասում է Կոնֆուցիոսը,- ապա նա չի կարող կոչվել բարոյական եւ չի կարող հետեւել բարոյական կանոններին: Մարդասիրությունը սեր է մարդկանց մարդկանց նկատմամբ, հարգանք է ավագների, հատկապես ծնողների հանդեպ; <<Սյայո>>առաքինության համաձայն` զավակները պետք է ոչ միայն կատարեն ծնողների կամքը , հավատարմորեն ծառայեն նրանց, այլեւ սիրեն նրանց:
Կոնֆուցիոսի կարծիքով բարոյական առաքինությունների բարձրագույն օրենքը <<ոսկե միջինի>> սկզբունքն է, ըստ որի կատարյալ մարդը,ի տարբերություն <<չնչին մարդուկների>>` խուսափում է ծայրահեղություններից եւ ընտրում դրանց միջինը: Մարդու դաստիարակության եւ բարոյական կատարելագործմոն մեջ չին փիլիսոփան կարեւվորում է կրթության եւ գիտելիքի դերը: Գիտելիքը կարող է լինել բնածին եւ ստացական,սակայն ավելիարժեքավոր են ստացական գիտելիքները, քանի որ դրանք ձեռք են բերվում չարչարանքով եւ դժվարությամբ: Եթե մարդը չի կարողանում գործածել իր գիտելիքները կյաքում, ապա այդպիսի գիտելիքները չունեն ոչ մի արժեք:
Կոնֆուցիոսի ուսմունքը կատարյալ մարդու մասին…
Կոնֆուցիոսի ուսմունքի մեջ կանտրոնական տեղ է գրավում մարդու մասին ուսմունքը: Կոնֆուցիոսը կատարյալ մարդուն համեմատում է չնչին մարդուկի հետ: Կատարյալ մարդը մյուսից բարձր է ոչ միայն իր պաշտոնով, սոցիալական դիրքով, այլ բարոյական տգիտակցությամբ եւ վարքագծով: Կատարյալ մարդուն բնորոշ են հետեւյալ գծերը` նա օժտված է մարդկայնությամբ ,<< պարտքի զգացումով >> եվ արդարությամբ, հավատարությամբ, ծիսապաշտությամբ, գիտելիքներով եւ որդիկան ակնածանքի առաքինությամբ: Կատարյալ մարդու համար պարտքը նրա բարայական ղեկավար սկզբունքն է :
Կոնֆուցիոսն ասաց.
<<Ազնվականը պահանջում է իրենից ,իսկ հասարակը` ուրիշից>>:
<<Ազվականը ինքնավստհ է, բայց ոչ կռվարար, նա սիրում է շփվել մարդկանց հետ, բայց ոչ խմբակցության կազմում>>:
<<Մանր գործերի մեջ ազնվականը չի կարող գտնել իրեն ,նրան միայն մեծ գործեր պետք է վստահել >>:
<<Ազնվականը իրեն ետ է պահում 3 բանից` զգայական հաճույքներից` երբ դեռ պատանի է եւ մզրմնապես թույլ, կռվարարությունից, երբ հասուն տղամարդ է եւ ուժերի ծաղկման շրջանում է, ժլատությունից, երբ ծերացել է եւ ուժերը կորցրել>>:
<<Ազնվական լինել` նշանակում է գործել այնպես, ինչպես մտածել ես եւ ապա խոսել այնպես, ինչպես գործել ես>>:
<<Ազնվական մարդը հավատարիմ է իր պարտքին ,Իսկ հասարակը տեսնում է միայն սեփական շահը>>:
<<Ազնվական մարդու 4 հատկանիշներից է `
Նրա վերաբերմունքը քաղաքավարի է ,
Հավատարմորեն ծառայում է իր թագավորին,
Պատրաստ է իր կյանքը տալ ուրիշ ժողովրդին,
Իր արարքների մեջ շիտակ է եւ ազնիվ>>;
<<Անօգուտ է սովորելն առանց խորհրդածելու, իսկ խորհրդածելն առանց որեւէ բան սովորած լինելու`վնասակար :
<<Ազնվական մարդը իրեն պահում է բոլորին հավասար եւ բոլորի նման:Դրան հակառակ` հասարակ մարդիկ սիրում են ընկերակցություն եւ խմբակցություններ կազմել>>:
<<Ազնվականը, եթե լավ կրթություն ունի եվ ենթարկվում է ծեսի ու վարքի օրենքներին, ի վիճակի է նաեւ խուսափել սխալներիրց>>:
|
|
|
|