Փիլիսոփայությունը ծագում է հունական<< ֆիլեո>>` սեր եւ <<սոֆիա>>` իմաստություն բառերից եւ բառացի նշանակում է <<իմաստասիրութուն>>: Սակայն փիլիսոփայության այս պարզությունը բավականին խաբուսիկ է,ուստի ավելի քան 2500 տարի փիլիսոփաները վիճում են այն հարցի շուրջ ,թե ի վերջո ինչ է նշանակում փիլիսոփայությունը:Առօրյայում մարդկանց այնպես է թվում, թե նրա նախասկզբնական հարցերին ի վիճակի է պատասխանել ամեն ոք:
Ընդ որում' մարդիկ հաճախ չեն հասկանում,որ փիլիսոփայության պարզ հարցերը կարող են պահանջել բավականին բարդ պատասխաններ,երբեմն ավելի բարդ, քան մասնավոր գիտության հարցադրումները:Յուրաքանչյուր գիտության մեջ հնարավոր է տիրապետել որոշակի գիտելիքների ըմբռնելով դրանց հասնելու մեթոդները:Փիլիսոփայությունը, որպես խորհրդածության առանձնահատուկ տեսակի, նման կերպ դժվար, ինչ-որ տեղ նաեւ հնարավոր չէ տիրապետել:Իմաստությունը կարող է արտահայտել եւ' երեխան, եւ' ալեհեր ծերունին:
Ոխջախոհութան մակարդակում փիլիսոփայությունը հաճախ ընկալվում է իբրեւ անօգտակար զրույց, կարճ ասած զազրախոսություն:Փիլիսոփաների վերացական դատողությունները բոլորին չէ որ հասկանալի են, որից ելնելով էլ,փախանակ դրանց մեջ խորանալու, առօրյա կյանքում մարդիկ այդ դատողությունները հմարել են սովորական տխմարություն:
Չի կարելի ասել, թե ճշմարիտ է այս տեսկետին հակառակ յմբռնումը, ըստ որի’ փիլիսոփայությունը բացարձակ գիտելիքի վերջնականապես ձեւավորված համակարգ է, իսկ փիլիսոփաները' հավերժական ճշմարտություններին եւ անփոփոխ արժեքներին տիրապետող իմաստուններ:Այստեղ փիլիսոփայությունը ըմբռնվում է ոչ թե որպես ճշմարտության որոնման հավերժական գործընթաց, այլ իբրեւ հավերժական ճշմարտություններին տիրապետող իմաստուններ:
Ոմանք կարծում են, թե փիլիսոձայությամբ կարող են զբաղվել բոլորը,քանզի քյն վերքբերում է բոլորին,ուստի եւ նրա յուրացումն էլ շատ դյուրին գործ է:Առoրյա մակարդակում հենց այդպես էլ ըմբռնում են փիլիսոփայությունը տարբեր մասնագիտեւթյան տեր մարդկանց կողմից,խոսելով բիզնեսի, հանցագործության եւ այլ ոլորտների փիլիսոփայության մասին:Այդ թյուրիմացությունը ժամանակին նկատել է Հեգելը,նշելով,որ չիմացածի մասին ավելի հեծտ է դատեղություններ անել,քան իմացածի մասին,քանզի դատողությամբ իմացածը ինքնին չի դառնում ճանաչելի:Առoրյա կյանքում մարդկանց թվում է,թե քանի որ իրենք օժտված են բանականությամբ,ուստի եւ ունակ են փիլիսոփայելու,մոռանալով,որ թեեւ բոլորն էլ ունեն աչքեր ու ձեռքեր,սակայն դրանից դեռ չի հետեւում,թե նրանք կարող են կոշիկներ կարել,եթե ունենան համապատասխան հումք եւ գործիքներ:Առօրյայում մարդիկ հաճախ իրենց անգիտությունը ներկայացնում են որպես հանճարեղություն եւ նույնիսկ փիլիսոփաներին փորձում բացատրել իմաստեւթյան բուն էությունը;Առօրյա կյանքում,կարդալով փիլիսոփայական երկերի վերլեուծությունները կամ ներածությունները, իրենց թույլ են տալիս բանավիճելու փիլիսոփա-գիտնականների հետ:Հեգելի այս տեսակետին համահունչ է գերմանացի կանցլեր Օտտո Ֆոն Բիսմարկի հետեւյալ միտքը.Բոլոր մարդիկ էլ հասկանում են գյուղատնտեսությունից,քանի որ ամեն օր կարտոֆիլ են ուտում:Փիլիսոփայությունը բոլորի համար բաց է եւ ամեն ոք այս կամ այն կերպ փիլիսոփայում է,բայց պետք է տարբերել առօրյա-կենցաղային փիլիսոփայությունը գիտական փիլիսոփայությունից:
---Ոմանց համոզմամբ փիլիսոփայությունը կատարելապես անօգտակար զբաղմունքի ոլորտ է ,թե իբր փիլիսփայունը ավելորդ է եւ մարդուն ու հատկապես հասարակությանը ոչինչ չի տալիս:Ընդ որում այս առումով փիլիսոփայունը քննադատության է ենթարկվում տարբեր կողմից:Կրոնը իր դիրքորոշմամբ քննադատում է փիլիսոփայունը, քանզի վերջինս փորձել է բանականության միջոցով դատողություններ կատարել Աստծո մասին եւ նույնիսկ հասկացություններով բնորոշել նրա էությունն ու գոյությունը:Հավատի տեսանկյունից դա սրբապղծություն է,քանի որ մարդը գոռոզամտանում է եւ ինչ որ տեղ իրեն հավասարեցնում Աստծո հետ:Ինչպես նշել է Յասպերսը, եկեղեցին մերժել է փիլիսոփայությունը,քանզի նրա համոզմամբ փիլիսոփայությունը, գայթակղվելով աշխարհիկ երեւույթներով,հեռացել է Աստծուց;Փիլիսոփայության օգտակարության հարցը քննարկելով մենք նախ եւ առաջ պետք է նկատի ունենանք,որ այդ օգտակարեւթյունը չի կարելի ըմբռնել զուտ նյութական առումով,քանզի մարդը կենդանուց տարբերվում է նրանով,որ հոգեւոր,ստեղծագործ էակ է եւ ունակ է խորհելու նաեւ հավերժական հարցերի մասին:Նախ եւ առաջ պետք է հաշվի առնել որ հոգեւոր արժեքները անվերջ են,իսկ նյութական արժեքները` վերջավոր: Իր ստեղծագործությունը կերտելով բարու եւ գեղեցիկի օրենքներով, մարդը իր գաղափարները կարող է մարմնավորել զանազան նյութական ձեւերի մեջ:Սակայն վերջավոր նյութական պահանջմունքներին անվերջ բնույթ տալու փորձը հանգեցնում է ոչ միայն անձի հոգեւոր աղքատացմանը,այլեւ վերջնական արդյունքում նաեւ նրա մարմնի եւ հոգեկանի քայքայմանը;Դրա հետ մեկտեղ հոգեւոր պահանջմունքների բավարարումը տալիս է ավելի խորը եւ կայուն հաճույք:Խելացիորեն եւ գեղեցիկ կերպով խաղացած ներկայացման մասին հուշերը կարող են ոգեւորել եւ ուրախացնել նույնիսկ տասնյակ տարիներ:Դրան հակառակ’մարմնական հաճույքը արագորեն չքանում է:1950-ական թթ.սացիոլոգ Սորոկինի կողմից Հարվարդի կենտրոնում իրականացրած հետազոտությունները ցույց տվեցին,որ հոգեւոր արժեքներին նախապատվություն տվող մարդը ֆիզիկապես ավելի առողջ է եւ ավելի երկար է ապրում մյուս մարդկանցից:Հատկանշական է նաեւ,որ հաղթանակած բանակի զինվորների վերքերն ավելի շուտ են ապաքինվում,քան պարտվածինը:Հայտնի է նաեւ,որ երկար տարիներ մտավոր աշխատանքով զբաղված մարդիկ,որպես կանոն,չեն տառապում զառամախտով եւ ծերունական տարիքում անգամ պահպանում են մտքի ճկունություն եւ առույգություն:
Ելնելով այս փաստարմներից` կարելի է հաստատել,որ փիլիսոփայությամբ զբաղվելը գործնականում օգտակար է բոլոր տեսանկյունից եւ յուրաքանչյուր տարիքում:Եւ չնայած բոլոր խոր մտքերը հնարավոր չէ մտածել,իսկ բովանդակալից,մտահարուստ գրքերը կարդալ,այնուհանդերձ,փիլիսոփայությունը օգնում է ընտրել այնպիսի գրքեր եւ մտքեր,որոնց շնորհիվ նա իմաստալից եւ պատասխանատվությամբ է անցնում իր երկրային ուղին:Ինչպես նշել է ռուս նշանավոր փիլիսոփա Սոլովյովը.Եթե որեւ մեկը կցանկանա իրեն նվիրել փիլիսոփայությանը,թող ծառայի նրան համարձակորեն եւ արժանապատվությամբ...թող նա գիտակցի,որ փիլիսոփայությամբ զբաղվելով` ինքը զբաղվում է բարի,վեհ եւ ողջ աշխարհի համար օգտակար գործով: |